Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընդդիմադիր կանայք ու Հակոբ Հակոբյանը

Ընդդիմադիր կանայք ու Հակոբ Հակոբյանը
29.11.2013 | 16:25

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը փորձում էր ընդդիմադիր երկու կանանց` Զարուհի Փոստանջյանին և Լյուդմիլա Սարգսյանին, միաժամանակ հակադարձել ու բացատրել իր առաջարկը: Երբ Հակոբյանը հայտարարեց, որ պատգամավորների օգնականների և փորձագետների աշխատավարձերի տարբերության մասին խոսել է Գալուստ Սահակյանի հետ, որն էլ այն համաձայնեցրել է խմբակցությունների ղեկավարների հետ, Զարուհի Փոստանջյանը տեղից նետեց` ինձ հետ համաձայնություն չի եղել: «Այստեղ խորհրդարան է, բանավեճի միջոցով են համաձայնության գալիս: Դուք հիմա մեջբերումներ եք անում, թե ում հետ եք համաձայնությունների եկել: Չե՞ք կարծում, որ խորհրդարանում եք գտնվում: Թե անընդհատ պետք է ինչ-որ մարդկանց հետ համաձայնեցնեք: Շուկայում չենք»,-հայտարարեց Փոստանջյանը, ինչին Հակոբ Հակոբյանը պատասխանեց «վարչապետավարի». «Ավարտեցի՞ք: Ավելորդ եմ համարում այդ հարցի առնչությամբ մեկնաբանությունները»:

Լյուդմիլա Սարգսյանն էլ ընդդիմացավ, թե ինչու է հենց հիմա նման առաջարկություն արվում, առանց քննարկման: Նրա դժգոհություններին Հակոբյանն ավելի մանրամասն արձագանքեց` փորձելով համոզել, որ իր առաջարկը ճիշտ է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ